Բավ է պառակտվել
10-08-2016 13:37

Ռիո 2016. Ռիո դե Ժանեյրոյում անհայտ անձինք լրագրողների ավտոբուսի վրա քարեր են նետել

Ռիո դե Ժանեյրոյում լրագրողների ավտոբուսի վրա, որը շրջել է Օլիմպիական խաղերի սպորտային օբյեկտներով , քարեր են նետել։ Միջադեպից ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:
Սկզբում տեղեկություններ էին հաղորդվում, որ ավտոբուսի վրա կրակել են հրազենային զենքով, սակայն ավելի ուշ պարզվել էր, որ անհայտ անձինք քարեր են նետել:
Ըստ աղբյուրի՝ ավտոբուսի երկու ապակիները կոտրվել են, իսկ ավտոբուսում գտնվող մի քանի լրագրողներ թեթև վնասվել են։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնց ուղեկցությամբ ավտոբուսը հասել է մամուլի կենտրոն:
Միջազգային օլիմպիական կոմիտեն հայտնել է, որ տեղական իշխանությունները սկսել են հետաքննել միջադեպը: