Բավ է պառակտվել
14-12-2015 12:15

Անհայտ անձինք հրթիռակոծել են Մալիի Գաո քաղաքը, որտեղ գտնվում է ՄԱԿ-ի բազան

Անհայտ անձիք հրթիռներ են արձակել Մալիի հյուսիսում գտնվող Գաո քաղաքի ուղղությամբ, որտեղ տեղակայված է ՄԱԿ-ի խաղաղապահների բազան և ֆրանսիական տարածաշրջանային անվտանգության ուժերը: Այս մասին հայտնում են ռազմական աղբյուրներն ու տեղի բնակիչները: Ըստ տեղեկությունների միջադեպի արդյունքում զոհեր և տուժածներ չկան: Դեռևս ոչ մի խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել միջադեպի համար: Մալիում անվտանգությունը թուլացել էր մայրաքաղաք Բամակոյում նոյեմբերի 20-ին մի խումբ գրոհայինների կողմից Radisson հյուրանոցի վրա հարձակումից հետո, ինչի արդյունքում 19 մարդ զոհվել էր, այդ թվում, վեց ռուսներ: Հարձակման պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Ալ-Քաիդային» առընթեր «Ալ-Մուրաբիտուն»(Al-Mourabitoun) ահաբեկչական խմբավորումը(վերջինս գործունեությունը արգելվում է Ռուսաստանի տարածքում): Մալիի հյուսիսային մասը վերահսկվում է անջատողականների կողմից: Երկրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ տեղակայված են խաղաղապահներ: Առաքելության կազմում կա ավելի քան 11 հազար զինվորներ: Բացի այդ, Մալիում է գտնվում ֆրանսիական զորքերի չորս հազարանոց կոնտինգենտը: Մալիում ճգնաժամի պատճառ է դարձել 2011 թ Լիբիայում Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումը, երբ Մալիի տարածք ներթափանցեցին տուարեգ ցեղերի փախստականները: Զբաղեցնելով Մալիի հյուսիսային մասը, նրանք այնտեղ հռչակել էին Ազավադ անկախ պետությունը: Ավելի ուշ, ծայրահեղականները նրանց այդ տարածքներից դուրս էին մղել: Մալիում իրավիճակի կայունացման ՄԱԿ միջազգային առաքելության (MINUSMA) խաղաղապահների տեղակայման որոշումը կայացվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից 2013 թ.: