Բավ է պառակտվել
23-12-2015 09:18

Նոր տարին դիմավորելու համար ամենաթանկ քաղաքը Դուբայն է (լուսանկարներ)

Դուբայը ճանաչվել է Նոր տարին դիմավորելու համար ամենաթանկ քաղաքը։  Ըստ ուսումնասիրության տվյալների, Դուբայում ամանորի երեկոն յուրաքանչյուր հյուրի համար միջինը կարժենա 1 635 դիրհամ (445 դոլար)։ Համեմատվել է մեկ մարդուն բաժին ընկած տոնական ընթրիքի, մեկ շիշ շամպայնի, ինչպես նաև գիշերային ակումբի հրավիրատոմսի և գարեջրի արժեքը։ Փոխադրման և տեղավորման արժեքը հաշվի չի առնվել։ Երկրորդ տեղում Նյու Յորքն է։ Այստեղ ճանապարհորդը կծախսի մոտ 426 դոլար։

Եռյակը եզրափակում է Փարիզը 312 դոլարով։ 

Ամենաէժան տոնական ուղղությունն Էդինբուրգն է` Ամանորը դիմավորելն այստեղ զբոսաշրջիկի համար կարժենա 195 դոլար։ 

Գնային այսպիսի տարբերությունը բացատրվում է ԱՄԷ դիրհամի փոխանակման փոխարժեքով, որը կապված է ԱՄՆ դոլարի հետ։ Նշվում է, որ 2014 թվականի դեկտեմբերի համեմատ դիրհամի փոխարժեքն ավստրալական դոլարի նկատմամբ աճել է 15 տոկոսով։  Դեկտեմբերի 14–ին Դուբայը ճանաչվել է 2015 թվականի զբոսաշրջային լավագույն ուղղությունն ըստ World Travel Awards–ի: Հաղորդվել է, որ հատուկ ռուսական շուկայի համար Դուբայի լավագույն հյուրանոցները ձմեռային ժամանակահատվածում ռուսներին առաջարկել են մինչև 30-40 տոկոսանոց զեղչեր։ Սակայն, չնայած դրան, Դուբայի օդանավակայանում անտուրք առևտրի խանութների օպերատոր Dubai Duty Free–ն հաշվարկել է, որ 2015 թվականի արդյունքներով, ռուս զբոսաշրջիկների հոսքի կրճատման պատճառով վնասները կկազմեն 50 միլիոն դոլար։