Բավ է պառակտվել
18-11-2016 09:54

Հայտնի է դարձել Եվրոպայի ամենաէժան քաղաքը սուրբծննդյան գնումների համար

Բրիտանական ընկերություններից մեկի մասնագետները պարզել են, թե որն է սուրբծննդյան գնումների համար եվրոպական ամենաէժան քաղաքը։

Մասնագետները համեմատել են հայտնի ապրանքանիշների, մասնավորապես, iPad–ի, Levi's ջինսերի, Clinique շրթներկի և այլ թանկարժեք ապրանքների գները Եվրոպայի տասը քաղաքներում։ Պարզվել է, որ Մյունխենում այս ապրանքների հանրագումարն ամենից էժանն է` 874 եվրո։ Այս ցուցանիշով թոփ–եռյակում են նաև Բուդապեշտը (913 եվրո) և Ստրասբուրգը (932 եվրո)։

Վարկանիշի տասնյակում նվազման կարգով ընդգրկվել են նաև Ռիգան, Վիեննան, Բեռլինը, ֆրանսիական Լիլը, Ստոկհոլմը, Կոպենհագենը և Պրահան։

Փորձագետները նաև կազմել են դեկտեմբերի սկզբին բյուջետային հանգստի համար նախատեսված քաղաքների ցանկը։ 11 քաղաքներից բաղկացած այս վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են երկու անձի համար հյուրանոցում ապրելը, սնունդը, ըմպելիքները և Լոնդոնից թռիչքը։

Այս ցուցակում առաջատարը Տալինն է։ Դեկտեմբերի սկզբին երկու անձի հանգիստն Էստոնիայի մայրաքաղաքում կկազմի միջինը 625 եվրո։ Երկրորդ տեղում Ռիգան է 636 եվրոյով։ Եռյակը եզրափակում է Պրահան (676 եվրո)։ Ցուցակում ներառվել են նաև Մյունխենը, Լիլը, Բուդապեշտը, Բեռլինը, Ստրասբուրգը, Կոպենհագենը, Վիեննան։ 11–րդ հորիզոնականում Ստոկհոլմն է։ Շվեդիայի մայրաքաղաքում նախատոնական հանգիստն ամենաթանկն է` մոտ 931 եվրո։

Եվրոպայի նախատոնական զեղչերի սեզոնը սկսվում է կաթոլիկ Սուրբ ծնունդից մոտ երկու շաբաթ առաջ։