Բավ է պառակտվել
11-03-2015 11:51

Նազարբաևը մտադիր է մասնակցել Ղազախստանում կայանալիք նախագահական ընտրություններին

 

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մտադիր է իր թեկնածությունը առաջադրել Ղազախստանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին իր կողմից գլխավորած «Նուր Օթան» (Հայրենիքի լույս) կուսակցության կողմից: Նահայտարարեց այդ մասին կուսակցության հերթական 16-րդ համագումարի ժամանակ: «Ինչպես ձեզ հայտնի է, մեր կողմից արձանագրված հաջողությունների հիման վրա մենք պետք է առաջ շարժվենք մեր պետականությունը ամրապնդելու համար: Ահա թե ինչու ես եկել եմ այստեղ և, ելույթ ունենալով ձեր առջև, երևի թե կհամաձայնեմ իմ թեկնածությունը առաջադրելու ձեր առաջարկին», - ասաց Նազարբաևը՝ դիմելով համագումարի մասնակիցներին: