Բավ է պառակտվել
02-05-2014 19:24

90 մարդ է վիրավորվել Թուրքիայում մայիսիմեկյան բախումների արդյունքում

Նախօրեին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 90 մարդ է վիրավորվել և 142 մարդ էլ ձերբակալվել է, տեղեկացնում է «Belfast Telegraph»: Ցուցարարների նկատմամբ նաև կիրառվել է արցունքաբեր գազ, որից ավելի քան տասնյակ մարդիկ են վիրավորվել: Ցուցարարները նրանց պատասխանել են քարերով և պայթուցիկ նյութերով: Բախումները կապված են եղել Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա հետ: Իսկ Անկարայում ցուցարարները փորձել են մտնել Քըզըլայ հրապարակ, որը նույնպես արգելքի տակ է հայտնվել: Թուրքիայի ոստիկանությանը ցուցարարների հանդեպ իրականացվող դաժան վերաբերմունքի համար բազմիցս քննադատել են միջազգային իրավապաշտպան կառույցները: