Բավ է պառակտվել
16-01-2014 16:36

Ֆրանսիայի նախկին նախագահը Օլանդին ծաղրում է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի շուրջ ծագած սիրային սկանդալին է անրադարձել անգամ Ֆրանսիայի նախկին նախագահ՝ Նիկոլայ Սարկոզին: Ըստ նրա«սաղավարտով սիրուհու տնից դուրս եկող Օլանդն այնքան ծիծաղելի տեսք ունի»։

 

 Ինչպես նշում է The Telegraph-ը, ֆրանսիական Le Canard Enchaîné ամսագիրը նշում է, որ Օլանդին պատուհասած անհաջողությունների վրա չարախնդացող Սարկոզին ասել է, որ «հնարավոր է, որ վերջին իրադարձությունները վերջ կդնեն Օլանդի բարոյախոսությանը»։

 

«Երբ ես հանդիպում էի Կառլայի հետ, որոշեցի արագ օրինականացնել մեր հարաբերությունները, որպեսզի դեղին մամուլը չողողվեր կեղտոտ լուսանկարներով։ Իհարկե, յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի իրավունք, սակայն եթե նա հասարակական մարդ է կամ էլ նախագահ, ապա պետք է զգույշ լինի ծիծաղելի իրավիճակում չհայտնվելու համար։ Իսկ սիրուհու տնից սաղավարտով դուրս եկող Օլանդը չափազանց ծիծաղելի է»,-պարբերականին ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը։