Բավ է պառակտվել
04-04-2014 10:05

Նախարարը հերքում է , որ Պուտինին Հիտլերի հետ է համեմատել

ԳԴՀ-ի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն ասել է Ղրիմում Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ իր հայտարարությունն թյուրընկալման մասին եւ ընդգծել, որ ինքը Ադոլֆ Հիտլերի և նացիստական Գերմանիայի հետ համեմատություն չի արել։

«Ես այնքան հիմար չեմ որեւէ մեկին Հիտելի հետ համեմատելու համար», - հայտարարել է նա ARD գերմանական հեռուստաալիքի եթերում։ Շոյբլեն հերքել է նաեւ այն տեղեկությունը, որ իր հայտարարության պատճառով ՌԴ ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ռյուդիգեր ֆոն Ֆրիչը։ ԱԳՆ այցը կապված է եղել դեսպանի պաշտոնն ստանձնելու հետ, հայտնում է Deutsche Welle-ը՝ վկայակոչելով Reuters-ը։«Ընդհանրապես մենք ձգտում ենք Ռուսաստանի հետ սերտ համագործակցության», - այնուհետեւ հայտարարել է գերմանացի նախարարը։ Ըստ նրա՝ Բեռլինը շահագրգռված չէ Ուկրաինայի շուրջ կոնֆլիկտի սրացման հարցում, սակայն չի կարող հաշտվել Մոսկվայի ցանկացած գործողության հետ։ Եվ Ռուսաստանը, եւ Գերմանիան պետք է միասին աշխատեն՝ Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում, հավելել է Շոյբլեն։

Հիշեցնենք, որ Բեռլինի աշակերտների հետ հանդիպման ժամանակ, Շոյբլեն նշել էր, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի գործողությունները հիշեցնում են նացիստական Գերմանիային գործողությունները։

Իր հերթին, ապրիլի 3-ին ՌԴ ԱԳՆ-ն հրավիրել էր Մոսկվայում Գերմանիայի դեսպանին՝ ԳԴՀ ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեի սադրիչ հայտարարության կապակցությամբ։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի կայքում հրապարակված մեկնաբանությունում։