Բավ է պառակտվել
24-05-2014 10:20

Այսօր Ուկրաինայում «լռության օր» է

Վաղն Ուկրաինայում նախագահ են ընտրելու, իսկ այսօր, ըստ օրենքի, «լռության օր» է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Նույն օրը կկայանան նաև Կիևի քաղաքապետի և քաղաքային խորհրդի, ինչպես նաև երկրի մի շարք շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, մասնավորապես՝ Օդեսայում, Խերսոնում և այլն։ Այսօր արգելված է նախընտրական քարոզչությունը։

Արտահերթ նախագահական ընտրություններն անցկացվում են երկրի հարավ-արևելյան շրջաններում բախումների ֆոնին։ Ուկրաինացի ուժայինները հատուկ գործողություն են իրականացնում «ահաբեկիչների դեմ»։ Իսկ Կիևի ներկայիս իշխանություններին դեմ քաղաքացիները պահանջում են երկրի դաշնայնացում։

Ի դեպ, առաջին անգամ քվեարկությանը չի մասնակցի Ղրիմը, որը մարտին կայացած հանրաքվեի արդյունքներով դուրս է եկել Ուկրաինայի կազմից և միացել ՌԴ-ին։
Նախագահի պաշտոնին հավակնում է 21 թեկնածու։ Սակայն, ըստ սոցհարցումների, հիմնական թեկնածուներն են նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն և միլիարդատեր Պյոտր Պորոշենկոն։Ավելացնենք, նաև, որ ըստ Ուկրաինայի ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրողների մոտավոր թիվը 35.5 մլն է։