19-01-2014 12:58

Նավթի արտահոսք Հյուսիսատլանդյան օվկիանոսի ջրերում

 Korrespondent.net կայքը տեղեկացնում է. Կանադայի իշխանությունները հայտնում են այն մասին, որ մոտ 6 տոննա նավթ է արտահոսել Հյուսիսատլանտյան օվկիանոսի ջրերը՝  Hibernia նավթարդյունահանման հարթակում տեղի ունեցած արտահոսքի պատճառով։

 Հաղորդվում է, որ արտահոսքը տեղի է ունեցել դեկտեմբերի վերջին ու դադարեցվել է հունվարի 1-ին։

 Հարթակը գտնվում է Սենթ Ջոնս քաղաքից 315 կմ հեռավորության վրա։