Բավ է պառակտվել
19-04-2014 11:33

՛՛Սևոլ՛՛ նավից փրկված դպրոցի փոխտնօրենն ինքնասպան է եղել

Հարավային Կորեայի ափերի մոտ խորտակված ՛՛Սևոլ՛՛ նավից փրկված դպրոցի փոխտնօրենը, որի աշակերտները նույնպես գտնվել են նավում, ինքնասպան է եղել: Այդ մասին հայտնել են ուղևորների փրկարարական գործողությունների իրականացման վայրի մոտ գտնվող Չինդո կղզու տեղական իշխանությունները:

Նավի խորտակման պատճառով զոհերի թիվը հասել է 28-ի, 268-ը համարվում է կորած, փրկվել է 179 մարդ: «Սևոլ» նավի վրա ընդհանուր առմամբ գտնվել է 475 ուղևոր և անձնակազմի անդամ, այդ թվում՝ Danwon High School-ի 325 աշակերտ:

Առավոտյան սուզորդները վերսկսել են 35 մետր խորության վրա գտնվող նավի մեջ մտնելու փորձերը: Նրանք սկսել են նաև թթվածին լցնել «Սևոլի» մեջ, որպեսզի մարդիկ, որոնք, հնարավոր է, դեռ ողջ են, կարողանան շնչել: Մասնագետների գնահատականով՝ «օդային պարկերում», որոնք ստեղծվում են խորտակված նավերի ներսում, մարդիկ կարող են ողջ մնալ մինչև 72 ժամ:

Իշխանությունները շարունակում են ողբերգության հանգամանքների հետաքննությունը: Նախնական եզրակացություններով՝ վթարի պատճառ կարող էր լինել կուրսի կտրուկ փոփոխումը: