Բավ է պառակտվել
18-03-2014 09:23

Երկու նավի բախումի հետևանքով 9 մարդ անհետացել է

Ինը մարդ է անհետացել Ճապոնիայի ափերում երկու նավի բախվումից հետո։ Միջադեպը տեղի է ունեցել մարտի 18-ի գիշերը` Կանագավա պրեֆեկտուրայի տարածքում: Բախվել են Պանամայի դրոշի տակ լողացող Beagle-3 բեռնանավը եւ հարավկորեական Pegasus Prime-ը: Beagle-3 նավում Չինաստանի 20 քաղաքացի է եղել, հաջողվել է փրկել նրանցից միայն 11-ին: Հարավկորեական նավը չի վնասվել: Պարզվում են վթարի հանգամանքները եւ պատճառները: