Բավ է պառակտվել
06-09-2014 13:42

ՆԱՏՕ-ի անդամ պետությունները պաշտպանության ոլորտի ծախսերը կավելացնեն

ՆԱՏՕ-ի անդամ երկրները պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացման շուրջ համաձայնության են եկել: 10 տարվա ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները պաշտպանության կարիքների համար ծախսերը կհասցնեն ՀՆԱ-ի առնվազն 2%-ին: Նման ցուցանիշներ ունեն միայն ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Էստոնիան եւ Հունատանը, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով AFP գործակալությանը: ՆԱՏՕ-ի անդամ-երկրների պաշտպանութան ոլորտի ծախսերը միջինում 20%-ով նվազել են: Ռուսաստանը, հակառակը, երկու անգամ մեծացրել է այս ոլորտի ներդրումները: Ուստի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները պատրաստ են ռազմական ծախսերի 1/5-ը ներդնել սպառազիությունների եւ ռազմական տեխնոլոգիաների ոլորտնում գիտահետազոտությունների մշակման նախագծերում: