Բավ է պառակտվել
15-09-2014 10:21

ՆԱՏՕ-ի անդամ երկրները սկսել են Կիևի սպառազինությունները

ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն սկսել են Կիեւին սպառազինություն մատակարարել, այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գելետեյը:
Նա չի նշել, թե ՆԱՏՕ-ի որ երկրներն են ծրագրում Ուկրաինային զենք մատակարարել:
Ուկրաինայի «Ինտեր» հեռուըստաալիքի եթերում Գելետեյն ընդգծել է, որ դա մահաբեր եւ ոչ մահաբեր զենք է:
«Գործընթացը սկսվել է: Դա մահաբեր եւ ոչ մահաբեր զենք է», - նշել է Վալերի Գելետեյը:
Նա չի մասնավորեցրել, թե որ երկրներն են համաձայնել զենք մատակարարել Ուկրաինա:
«Այս ամենը փակ ձեւաչափով է տեղի ունենում: Իմ կողմից անպատասխանատու կլիներ բարձրաձայնել այն հարցերը, որոնք մենք քննարկել ենք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ», - ընդգծել է նա:
Սեպտեմբերի 14-ին Գելետեյը հայտարարել է, որ եթե Ուկրաինան չստանա Արեւմուտքի օգնությունը, կվերադառնա միջուկային կարգավիճակը վերականգնելու հարցին:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի որոշ անդամներ պատրաստ են սպառազինություն մատակարարել Ուկրաինային: