Բավ է պառակտվել
02-08-2014 10:47

Քեմերոնը համոզված է, որ ՆԱՏՕ-ը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները

Reuters–ի փոխանցմամբ՝ Հաջորդ ամիս ՈՒելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը նամակ է ուղարկել դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին և  ՆԱՏՕ-ի անդամ-երկրների առաջնորդներին հետևյալ բովանդակությամբ, թե ՆԱՏՕ-ը պետք է վերանայի Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ ի պատասխան Ուկրաինայում վերջինիս գործողություններ: Քեմերոնի խոսքով՝ Ռուսաստանը խախտել է բոլոր կանոնները՝ բռնակցելով Ղրիմին: Բրիտանացի վարչապետը կրկին մեղադրել է Մոսկվային Ուկրաինայի հարավ-արեւելքում ռուսամետ անջատողականներին ապօրինի զենք փոխանցելու մեջ: Քեմերոնը քննադատության է ենթարկել նաեւ մոտ 300 մարդու կյանք խլած մալայզիական ինքնաթիռի կործանման շուրջ ռուսական իշխանությունների դրսեւորած վարքագիծը: ՆԱՏՕ-ը պետք է պայմանավորվաի «ռուսական ագրեսիայի» դեմ նոր միջոցառումների շուրջ, ինչը կհանգստացներ իրենց երկրների անվտանգությամբ անհանգիստ դաշնակիցներին, նշել է Քեմերոնը: