Բավ է պառակտվել
02-05-2014 10:58

ՆԱՏՕ-ն Մոսկվային որպես թշնամի կդիտարկի

Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն նշել է, թե երկու տասնամյակ հետո, որի ընթացքում ՆԱՏՕ-ն փորձում էր գործընկերային հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, Հյուսիսատլանտյան դաշինքը ստիպված է Մոսկվային նորից որպես թշնամի դիտարկել:

Ըստ նրա, ակնհայտ է, որ Ռուսաստանը ՆԱՏՕ-ին թշնամի է հռչակել, այդ պատճառով էլ իրենք պետք է այժմ սկսեն Ռուսաստանին ոչ թե որպես գործընկեր, այլ՝ թշնամի դիտարկել։
՛՛Ղրիմի բռնակցումը եւ Մոսկվայի ազդեցությունն Ուկրաինայի արեւելյան շրջաններում՝ արմապատես փոխել են հարաբերությունները դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ՛՛,-նշել է նա:

՛՛Կենտրոնական Եվրոպայում մենք երկու տարբեր հայացք ունենք այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի եվրոպական անվտանգությունը։ Մենք նախկինի պես կպաշտպանենք անկախությունը եւ Ռուսաստանի հարեւանների ընտրության ազատությունը՝այն ժամանակ, երբ Ռուսաստանը կրկին փորձում է նրանց պարտադրել իր հեգեմոնիան եւ սահմանափակել նրանց ինքնիշխանությունը՝ ռեւսաստանցիներին պաշտպանելու անվան տակ՛՛, - հայտարարել է քաղաքական գործիչը։