Բավ է պառակտվել
07-05-2014 09:46

ՆԱՏՕ-ն ուսումնասիրել է Արեւելյան Եվրոպայում զորքերի մշտական տեղակայման հարցը

ՆԱՏՕ-ն քննարկում է Արեւելյան Եվրոպայում զորքերի մշտական տեղակայման հարցը` Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ լարվածության սրացման պատճառով, հայտնել է ՆԱՏՕ-ի զինված ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Ֆիլիպ Բրիդլավը:

Նա նշել է, որ Արեւելյան Եվրոպայի երկրներ ՆԱՏՕ-ի զորքերի մուտք գործելու գաղափարը քննարկվելու է դաշինքի անդամ պետությունների ղեկավարների հետ:

Ներկայումս Արեւելյան Եվրոպայում, ներառյալ` Բալթյան երկրներում, Լեհաստանում եւ Ռումինիայում, տեղակայված են ՆԱՏՕ-ի զորքերը, որոնք աշխատում են կարճաժամկետ պայմանագրով, սակայն դրա ժամկետն ավարտվելու է մինչեւ տարեվերջ: