Բավ է պառակտվել
19-01-2015 09:10

ՆԱՏՕ-ի և Ադրբեջանի համագործակցության մեջ նոր փուլ է արձանագրվել

ՆԱՏՕ-ն հաստատել է Ադրբեջանի հետ Ինդիվիդուալ համագործակցության օպերատիվ ծրագրի (IPAP) 4-րդ շրջանը, որը ներառում է 2015-2016 թթ.: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը: Այս ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Ծրագրավորման և վերլուծության ընթացքի շրջանակներում Բաքվում և Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի միջազգային շտաբի համագործակցությամբ կազմակերպվում են հանդիպումներ, որոնց նպատակն է միջոցառումների իրականացման և գործընկերության միջոցառումների վերլուծությունը: Գործընկերության 41 նպատակներից 27-ը վերաբերվում են Զինված Ուժերին: 2014 թվականին առաջին անգամ ՆԱՏՕ-ի զինվորական գործընկերության վարչությունում նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ սպա-համակարգող: Խաղաղապահ և հումանիտար բնույթի բազմազգ միջոցառումներին մասնակցելու նպատակով ՆԱՏՕ-ի շրջանակներում պատրաստվում են ռազմաբազաներ Ադրբեջանի տարածքում: ՆԱՏՕ-ի տարբեր շտաբերում ծառայում են Ադրբեջանի ԶՈՒ ինը սպա: Այս տարվանից նախատեսվում է ավելացնել նրանց թիվը: