Բավ է պառակտվել
06-03-2014 10:02

ՆԱՏՕ-ն կվերանայի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարերլ է, այն մասին, որ դաշինքը որոշել է վերանայել Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները, որոնց ապագայի մասին որոշումը կկայացվի ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների կողմից: Այդ ընթացքում կշարունակվեն Խորհրդի՝ ՌԴ-ՆԱՏՕ մակարդակով ընթացող բանակցությունները, գրում է РИА Новости-ն:
«Մենք որոշել ենք նաև, որ քաղաքացիական և ռազմական կազմի մակարդակով անհատական հանդիպումներ չեն անցկացվի: Մենք վերանայում ենք բոլոր տեսակի հարաբերությունները Ռուսաստանի հետ:», - նշել է Ռասմուսենը: Նրա խոսքով՝ երկխոսության պահպանման համար որոշում է կայացվել շարունակել ՌԴ-ՆԱՏՕ շփումները՝ դեսպանների մակարդակով: