28-05-2014 17:40

ՆԱՏՕ - ն հաստատել է ռուսական ռազմակայանների Ուկրաինայի սահմանից հեռացնելու մասին

ՆԱՏՈ-ում հաստատել են Ուկրաինայի սահմանից ՌԴ հազարավոր զինծառայողների հեռացնելու մասին տեղեկությունը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համապտասխան հրահանգը արձակել է դեռևս մայիսի 19-ին:

ՆԱՏՈ-ն կարող է հաստատել ռուսաստանյան ռազմական մբավորումների հեռացնելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Նախկինում կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել էին, որ չեն տեսնում այս շրջանում ՌԴ զորքերի կրճատման որևէ ապացույց:

ՆԱՏՈ-ի ներկայացուցչի հավաստմամբ, հազարավոր զինծառայողներ լքել են Ուկրաինայի սահմանամերձ տարածքը:

Հիշեցնենք, որ դեռևս մայիսի 19-ին Կրեմլի մամլո ծառայությունից հայտնել են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին վերադարձնել երկրի հարավում զորավարժություններին մասնակցող զորքերը իրենց մշտական տեղակայման վայրերը: Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտը, Սպիտակ տունը և Պետդեպը բազմիցս նշել են, որ չեն տեսնում զորքերը հեռացնելու մասին վկայող որևէ նշաններ: