Բավ է պառակտվել
06-09-2014 10:34

ՆԱՏՕ-ն Ուկրաինայից զորքերը հանելու կոչ է հանում ՌԴ-ին

ՆԱՏՕ-ն Ռուսաստանին կոչ է անում հեռացնել զորքերը Ուկրաինայի սահմանից։ «Մենք ամենակոշտ երանգներով դատապարտում ենք ռուսական ապօրինի ռազմական միջամտությունն Ուկրաինայում եւ պահանջում, որպեսզի Ռուսաստանը կանգ առնի ու զորքերի դուրս բերի Ուկրաինայից եւ Ուկրաինայի հետ սահմանից։ Ուկրաինական ինքնիշխանության այս խախտումը լուրջ մարտահրավեր է ատլանտյան անվտանգությանը»,— ասված է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների հռչակագրում, որը հրապարակվել է Նյուպորտի գագաթաժողովի արդյունքում։  «Մենք պահանջում ենք, որպեսզի Ռուսաստանըգործի միջազգային իրավունքի եւ իր միշազգային պարտավորությունների շրջանակում եւ զերծ մնա Ուկրաինայի հանդեպ ուժային գործողություններից, դուրս բերի զորքերը, դադարեցնի սահմանով անջատականներին ուղղվող զենքի, սարքավորումների, մարդկանց եւ փողի հոսքը, դադարեցնի Ուկրաինայի սահմանին լարվածության սրացումը», — նշվում է հռչակագրում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Հաղորդվել էր, որ սեպտեմբերի 5-ին ՆԱՏՕ-ի անդամ երկրները Ուելսի գագաթաժողովում դաշինքի հավաքական պաշտպանությունն ուժեղացնելու որոշում են ընդունել ու պայմանավորվել արագ արձագանքման ուժերի ստեղծման պարամետրերի մասին՝ ի պատասխան Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության։

Ավելի վաղ Բարաք Օբաման հայտնել էր, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները շարունակում են պահպանել ռազմական ներկայությունը սեւծովյանտարածաշրջանում։
Ըստ նրա՝ դաշինքի անդամ երկրները պետք է ավելացնեն պաշտպանական բյուջեները դաշինքի ռազմական ներուժը մեծացնելու եւ դաշնակից երկրներին, այդ թվում՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար։