06-04-2014 09:40

Հնարավոր է ԵՄ-ում ՆԱՏՕ-ի զորքերի թվաքանակի աճ

Ուկրաինայի սահմանին ռուսական զինուժի ուժեղացման հետ կապված ԱՄՆ-ն կարող է ավելացնել իր զինուժը ԵՄ-ում, այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը: Հեգելի խոսքով՝ ՆԱՏՕ-ն խնդրանքով դիմել է Եվրոպայում դաշինքի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ֆիլիպ Բրիդլավին, որպեսզի վերջինս ուսումնասիրի այնպիսի լրացուցիչ միջոցներ, որոնք հնարավոր կլինի ձեռնարկվել տվյալ իրավիճակում: