Բավ է պառակտվել
13-09-2014 10:16

Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ն արձագանքման ուժերի զինանոց կտեղադրի

Գերմանական Rheinische Post թերթը գրում է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է բալթյան երկրներում ստեղծվելիք արձագանքման ուժերի համար ենթակառույց տեղակայել: ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի երկու հրամանատարներից մեկի՝ Հանս-Լոթար Դոմրեզեի խոսքով՝ որոշումը կապված է Ուկրաինայի արեւելքի հակամարտության հետ, փոխանցում է Gazeta.ru-ն։
Եթե տեղակայման հարցը համաձայնեցվի, արձագանքման ուժերի ենթակառույցը կգտնվի Էստոնիայում, Լատվիայում եւ Լիտվայում: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն Ուելսում Դաշինքի գագաթաժողովի ընթացքում հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի գրասենյակը կլինի Լեհաստանում։