Բավ է պառակտվել
05-09-2014 20:06

ՆԱՏՕ-ն որոշել է արագ արձագանքման ուժեր ստեղծել

ՆԱՏՕ-ի երկրները հավաքական անվտանգության ամրապնդման մասին որոշում են կայացրել, գրում է gazeta.ru-ն:
Մեջբերելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին՝ աղբյուրը նշում է, թե դա «ռուսական վտանգը կանխելուն է ուղղված»: Անվտանգության ամրապնդումն իրականացվելու է արագ արձագանքման ուժերի միջոցով: Դրանք բաղկացած են լինելու մի քանի հազար զինվորականներից, որոնք մի քանի օրում տեղակայվելու կարողություն են ունենալու: Պլանը համաձայնացվել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդների միջև:  Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը՝ բացելով Ուելսում դաշինքի գագաթաժողովի նիստի երկրորդ աշխատանքային օրը, հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ն օրվա ընթացքում որոշում կընդունի Լեհաստանում գրասենյակով և Արևելյան Եվրոպայում առաջատար ստորաբաժանումներով արձագանքման ուժերի ստեղծման մասին: 
Հայտնի է դարձել նաև, որ ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթաժողովն անց է կացվելու 2016-ին Լեհաստանում: