Բավ է պառակտվել
25-08-2014 09:58

ՆԱՏՕ-ի գագաթաժողովն առանց Ռուսաստան կանցկացվի

Ռուս դիվանագետները չեն ստացել սեպտեմբերին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցության հրավեր, որտեղ կքննարկվեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, գրում է Лента-ն:
Գագաթաժողովին, որը կանցկացվի սեպտեմբերի 4-5-ը Ուելսում, կքննարկվեն հավաքական պաշտպանության ամրապնդման հարցում ՆԱՏՕ-ի պատրաստակամությանը, ռազմական ծախսերի մեծացմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին և Ուկրաինայի հետ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև Աֆղանստանից զորքերի դուրսբերմանն առնչվող հարցեր։
Թեև բոլոր հիմնական թեմաները կապ ունեն Ռուսաստանի հետ, Մոսկվայից դիվանագետներ Ուելսում չեն լինի։ Ինչպես բացատրել են դաշինքի շտաբ-բնակարանում, ռուսական պատվիրակության մասնակցությունը համարվել է «աննպատակահարմար»։