Բավ է պառակտվել
30-01-2015 11:18

Հարձակում Դոնբասի ուղղությամբ

Հունվարին Դոնվասի տարածքում ակտիվացել են մարտական գործողությունները: Ինքնակոչ հանրապետությունների ներկայացուցիչները հրաժարվել են խաղաղ բանակցություններից և հարձակման են անցել ուկրաինական զորքերի ուղղությամբ: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, ով նախկինում մեղադրում էր ուկրաինական կողմին զինադադարի խախտման մեջ, հայտարարել է Դոնեցկի մարզ ողջ տարածքը գրավելու մտադրության մասին: Այդ ֆոնի վրա բազմացել են բնակելի վայրերի գնդակոծումները, որոնց զոհերն են դառնում անմեղ բնակիչները, սակայն ստեղծված իրավիճակի համար ողջ մեղքը հակամարտության կողմերը միմյանց վրա են բարդում: Պաշտոնական Կիևը մեղադրում է Ռուսաստանին ուկրաինական տարածք զորքեր և զինամթերք տեղափոխելու մեջ: Մոսկվան ժխտում է իր մեղքը: