Բավ է պառակտվել
23-10-2015 16:17

ՆԱՍԱ-ն միջին ուժգնության երկրաշարժ է կանխատեսել Լոս Անջելեսում

ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը` ՆԱՍԱ-ն, գրեթե 100 տոկոս հավանականությամբ միջին ուժգնության երկրաշարժ է կանխատեսել Կալիֆոռնիայի խոշորագույն Լոս Անջելես քաղաքում։ Ըստ ամերիկացի մասնագետների, երկրաշարժը տեղի է ունենալու առաջիկա 3 տարվա ընթացքում: 
ՆԱՍԱ-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտական թիմի կանխատեսմամբ՝ սպասվելիք երկրաշարժը կունենա 6.1-6.3 մագնիտուդ ուժգնություն։  ԱՄՆ-ի երկրաբանական ծառայության սեյսմոլոգները ևս հաստատել են առաջիկա 3 տարում Լոս Անջելեսի տարածքում սպասվելիք երկրաշարժը: