Բավ է պառակտվել
05-04-2014 19:01

ՆԱՍԱ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուրը կարող է սեփական հրթիռը կառուցել

ՆԱՍԱ-ն` ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալությունը, շուտով հնարավորություն կտա ամեն մարդու իրականացնել իր մանկության երազանքն ու սեփական հրթիռը կառուցել։ ՆԱՍԱ-ն պատրաստվում է ապրիլի 10-ին գործարկել տվյալների նոր կայք, որտեղ ներկայացված կլինեն գործակալության՝ 1.000-ից ավելի նախագծերի ծրագրակազմերը։ Դրանց մեջ կլինեն նաև հրթիռի և մարսագնացի կառուցման համար անհրաժեշտ տեղեկություններն ու ցուցումները, ինչը հնարավորություն կտա ոչ միայն նախագծել օբյեկտի դիզայնը, այլև դրա կառավարման համակարգը։
Ներկայացվելիք բոլոր տվյալները հասանելի կլինեն անվճար ներբեռնման համար։