Բավ է պառակտվել
18-06-2015 09:05

ԱՄՆ-ում տղամարդը 8 մարդու է սպանել Հարավային Կարոլինայի աֆրոամերիկյան եկեղեցում

Անհայտ անձը ութ մարդու է սպանել ԱՄՆ-ի Հարավային Կարոլինայի աֆրոամերիկյան եկեղեցում: Հրաձգությունը տեղի է ունեցել Չարլստոն քաղաքում չորեքշաբթի երեկոյան: 
Որոշ տեղեկությունների համաձայն՝ տղամարդը մտել է եկեղեցի և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա:  
Ոստիկանությունը որոնում է սպիտակամորթ 21-ամյա տղամարդու՝ մոխրագույն շապիկով և կապույտ ջինսով: 
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում է շտապօգնության վեց մեքենա: