Բավ է պառակտվել
12-08-2014 16:36

Չինաստանում վերջին 100 տարիների ամենաուժեղ անձրևերն են տեղում

Չինաստանի կենտրոնական և հարավ-արեւելյան շրջանում ուժեղ տեղատարափ անձրևների հետեւանքով ջրհեղեղներ են սկսել, հաղորդում է NDTV-ը:: Վերջին երեք օրերի ընթացքում տեղումների քանակը կազմել է 305 մմ: Նման ջրհեղեղներ բնակիչները արդեն 100 տարի չեն տեսել:
Նանչուան շրջանի Սանցյուան շրջանում տեղատարափ անձրևները ամբողջովին շարքից հանել են էլեկտրաէներգիայի և կապի համակարգերը: Անձրևների հետևանքով նաևնբազմաթիվ սողանքներ են առաջացել, ինչի հետևանքով արգելափակվել են բոլոր ճանապարհները: Չինական լրատվամիջոցները հաղորդում են անհայտ կորած երկու ճանապարհային աշխատողների մասին: 32 տներ ավերվել են: Տարահանվել է ավելի քան 360 բնակիչ: