Բավ է պառակտվել
17-04-2015 10:07

Կոլիմա հրաբուխը արտանետել է 3.5 կմ բարձրության մոխրի ամպ (տեսանյութ)

Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Կոլիմա հրաբխի խառնարանում, որը տեղակայված է Մեքսիկայի մայրաքաղաքից 480 կմ արևմուտք։ Ինչպես հայտնել են քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները, հրաբխի խառնարանից ժայթքել է ավելի քան 3.5 հազար մետր բարձրության մոխրի ու գոլորշու ամպ: Արտանետման հետևանքով «մոխիր է տեղացել» արևմտյան Խալիսկո նահանգում: Բնակչությանը խորհուրդ է տրվում ընդունել շնչուղիները պաշտպանող միջոցառումներ ու տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մարդկանց խորհուրդ է տրվում կրել նաև արևապաշտպան ակնոցներ: