Բավ է պառակտվել
28-07-2016 09:44

Թուրքիայում պայթյուն է տեղի ունեցել

Թուրքիայի հարավ-արևելքում ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է երկու զինծառայող:

Դեպքը տեղի է ունեցել Սիիրտ քաղաքից ոչ հեռու: Ռումբն աշխատացրել են հեռակառավարման վահանակի միջոցով, երբ այդ տարածքով անցել է զինվորական ավտոբուսը:
Ուժային կառույցները ենթադրում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ակտվիստները:
Անկարան վերսկսել էր հատուկ օպերացիան Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ նախորդ տարվա հուլիսից: Այդ ժամանակվանից զոհվել է ավելի քան 600 թուրք զինծառայող և ոստիկան: