Բավ է պառակտվել
12-07-2016 17:07

Իտալիայի հարավում երկու գնացք իրար են բախվել, կա 20 զոհ (տեսանյութ)

Իտալիայի հարավում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 20-ի: Այդ մասին հայտնել է Ապուլիա շրջանի իշխանությունների ներկայացուցիչը: «Զոհերի թիվն առնվազն 20 է»,- ասել է նա:
Երկու ուղևորատար գնացքները բախվել են Բարի նահանգում՝ Անդրիա և Կորատո բնակավայրերի միջև։ 5-6 վագոն վնասվել է, երեքն ամբողջությամբ ավերվել են:

 Արտակարգ դրության վայրում աշխատում են բժիշկները, հրշեջները և փրկարարական ծառայությունները: Փրկարարական գործողություններին անձամբ հետևում է Ապուլիայի ղեկավար Միկելե Էմիլիանոն:

Այժմ փրկարարները փորձում են մարդկանց դուրս բերել երկու գնացքների փլատակների տակից:  Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 11.30-ին, Անդրիա և Կորատո բնակավայրերի միջև: Տարածաշրջանում երկաթգծի աշխատանքը դադարեցվել է: