Բավ է պառակտվել
04-08-2016 13:20

Ամենաբարձր մակարդակում ` բացվում է ամենաբարձր դիտորդական տախտակամածը (լուսանկարներ)

British Airways i360. այսպես է անվանվել դիտորդական տախտակամածը, որի բացմանը սպասում են արդեն երկար ժամանակ: Այն իր առաջին այցելուներին կընդունի օգոստոսի 4-ին:


Պտտվող դիտորդական խցիկով աշտարակը տեղակայվել է անգլիական Բրայթոնում: Օբյեկտի ստեղծման համար պատասխանատու է Marks Barfield Architects ճարտարապետական ընկերությունը, որը նաև «Լոնդոնի Աչքի» հեղինակն է հանդիսանում:


Գրեթե 138 մետր բարձրությամբ կոնստրուկցիան 360 աստիճանի տեսադաշտ է ապահովում: Խցիկի նախագծման համար 11 տարի է պահանջվել ` տեխնոլոգներն այդքան երկար պայքարել են շինության քամուն դիմադրելու կարողությունն ապահովելու համար: Խցիկում կարող են տեղավորել մինչև 200 այցելու, իսկ ուղևորության ընթացքում դուք կարող եք ազատ քայլել «պարկուճի» ներսում և վայելել տեսարանը, եթե, իհարկե, բարձունքից վախենալը ձեր մասին չէ: