Բավ է պառակտվել
23-11-2015 09:45

Արգենտինայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր քաղաքական գործիչը

Արգենտինայում նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր քաղաքական գործիչ Մաուրիսիո Մակրին: 
Քվեաթերթիկների 75%-ի հաշվարկի արդյունքում 56-ամյա Մակրին, ով ներկայացնում է «Հանրապետական առաջարկ» կուսակցությունը, առաջատար է 53% արդյունքով: 
Նրա մրցակիցը` իշխող կուսակցության ներկայացուցիչ Դանիել Սցիոլին, ով նաև Բուենոս Այրեսի նահանգապետն է, հավաքել է ձայների 47%-ը: Նա արդեն ընդունել է իր պարտությունը և շնորհավորել հաղթողին: 
Արգենտինայի գործող նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշները, ով զբաղեցնում է պաշտոնը 2-րդ անգամ, ընտրություններում առաջադրվելու իրավունք չի ունեցել։