Բավ է պառակտվել
25-12-2015 10:29

Վրաստանի վարչապետի պաշտոնում կառաջադրվի Գեորգի Կվիրիկաշվիլին

Վրաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու է երկրի արտգործնախարարի պաշտոնակատար Գեորգի Կվիրիկաշվիլին:Նման որոշում է կայացվել երկրի խորհրդարանում` վարչապետի հնարավոր թեկնածուների քննարկման ժամանակ։ 
«Գեորգի Կվիրիկաշվիլին նույն քաղաքական ընտանիքի անդամն է, ինչպես որ Իրակլի Ղարիբաշվիլին, և նա կդառնա նույնպիսի առաջնորդ, ինչպիսին որ Բիձինա Իվանիշվիլին էր»,-նշել է «Վրացական երազանք» խմբակցության ղեկավար Գեորգի Վոլսկին: 
Նա նաև հավելել է, որ իրենք խորհրդարանում Վրաստանի վարչապետի պաշտոնի համար քննարկել են 4 թեկնածություն, սակայն վերջիվերջո նրանց ընտրությունը կանգ է առել Կվիրիկաշվիլիի վրա: 
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դեկտեմբերի 23-ին հայտնել էր իր լիազորությունները վայր դնելու ու այդ պաշտոնից հեռանալու որոշման մասին։