Բավ է պառակտվել
16-05-2014 12:40

Բանգլադեշում խորտակված նավի հետևանքով ենթադրաբար մոտ 120 մարդ է զոհվել

Բանգլադեշում գետերի ու ջրանցքների մեծ ցանց կա և այնտեղ հաճախ են լինում նավախորտակումներ: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայից ոչ հեռու գտնվող Մեգհնա գետում, նավ է խորտակվել, ինչի հետևանքով մոտ 22 մարդ է մահացել: Սակայն ենթադրվում է, որ զոհերի թիվը կարող է գերազանցել 120-ը: 
Նավում եղել է 150 ուղևոր: 100-ից ավելի մարդիկ համարվում են անհայտ կորած: Նավի շրջվելու պատճառների մասին մի քանի վարկածներ են շրջանառվում: Հնարավոր է ուժեղ քամին լինի: