Բավ է պառակտվել
25-02-2016 12:19

Նեպալում՝ ավիաաղետի վայրում, 20 զոհվածի դի է հայտնաբերվել

Նեպալում՝ ուղեւորատար օդանավի վթարի վայրում, հայտնաբերվել է 20 զոհի մարմին։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Փոքհարա քաղաքի օդանավակայանի ներկայացուցիչ Դիփակ Բարան։ «Հայտնաբերվել է 20 զոհի մարմին» Դեպքի վայրում աշխատում է 2 ուղղաթիռ։ Նրանք զոհերի մարմինները տեղափոխում են Բանու, որտեղից էլ՝ Փոքհարա», - ասել է նա: Օդանավակայանի ներկայացուցիչը հայտնել է, որ վթարի պատճառները դեռեւս անհայտ են։ Tara Airlines Viking 9N-AHH Twin Otter ավիաընկերության ուղեւորատար օդանավը մայրաքաղաք Կատմանդուից 200 կմ հեռավորության վրա գտնվող Փոքհար քաղաքից օդ է բարձրացել տեղական ժամանակով 07:47-ին ` ուղեւորվելով դեպի Մուստանգի շրջանի վարչական կենտրոն Ջոմսոմ: Դիսպետչերների ցուցմունքների համաձայն՝ օդ բարձրանալուց 10 րոպե անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել է: