Բավ է պառակտվել
30-03-2015 08:27

Հայտնաբերվել է կործանված А320 ինքնաթիռի երկրորդ օդաչուի ԴՆԹ-ն

Մասնագետները հայտնաբերել են ֆրանսիական Ալպերում կործանված А320 ինքնաթիռի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցի ԴՆԹ-ն, հայտնել է փորձագետների խմբի անդամ, պրոֆեսոր Մայքլ Ցոկոսը (Michael Tsokos): Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ կործանման վայրում աշխատող քրեագետները կարողացել են հայտնաբերել Airbus A320-ի կործանման հետևանքով զոհված 150-ից 78 մարդու ԴՆԹ-ի նմուշ: Ցոկոսը ընդգծեց, որ մասնագետների աշխատանքը շուրջօրյա է, քանի որ նրանք ձգտում են հնարավորինս արագ վերջացնել ինքնաթիռի զոհված ուղևորների և անձնակազմի անդամների ինքնության հաստատումը: Նա հույս հայտնեց, որ երեք շաբաթվա ընթացքում կհաստավի զոհերի 95 տոկոսի ինքնությունը, որից հետո նրանց պաշտոնապես կհայտարարեն զոհված: