Բավ է պառակտվել
05-07-2016 10:11

Մեքսիկային է մոտենում «Բլաս» արևադարձային փոթորիկը

Մեքսիկայի ջրային ռեսուրսների հարցերով ազգային հանձնաժողովը հայտնել է, որ Խաղաղ օվկիանոսում «Բլաս» արևադարձային փոթորիկն առաջին կարգի փոթորկի ուժ է հավաքել:

Փոթորիկի ներսում քամու արագությունը հասնում է 120կմ/ժ արագության, երբեմն` 150 կմ/ժ-ի: Այժմ այն գտնվում է Կոլիմա նահանգի ափերից 715 կմ հեռավորության վրա:

Օդերևութաբանները հույս ունեն, որ Մեքսիկայի տարածքին այն չի դիպչի:
Նշվում է, որ «Բլաս»-ը դարձել է առաջին փոթորիկը, որը ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում այս տարի: