Բավ է պառակտվել
22-02-2016 14:10

Մայդանում սկսել են ապամոնտաժել վրանները

Կիևի Անկախության հրապարակում (майдан Незалежности) կոմունալ ծառայության աշխատակիցները սկսել են ապամոնտաժել վրանները և հավաքել աղբը: Ներկա պահին տարածքում մնացել է մեկ մեծ վրան, որոնց մոտ առկա են մոտ 50 ցուցարարներ: Նրանք հայտարարել են, որ թույլ չեն տա ապամոնտաժել իրենց վրանը: Փետրվարի 21-ի երեկոյան Մայդանում խորհուրդ անց կացվել, որի անդամները հայտարարել են իրենց սեփական կառավարությունը ստեղծելու մասին: Ցուցարարները պահանջել են կառավարության հրաժարականը գլխավորությամբ Արսենի Յացենյուկի, Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովի և նախագահ Պյոտր Պորոշենկոյի, ինչպես նաև Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններ անցկացնել: Վրանները Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում հայտնվել են փետրվարի 20-ին, այսպես կոչված Պատվո հեղափոխության հաղթանակի երկրորդ տարելիցի կապակցությամբ: Նույն օրը Կիևում Եվրոմայդանի զոհերի հիշատակին նվիրված ցույցի մասնակիցները քաղաքի կենտրոնում անկարգություններ են կազմակերպել: Ցուցարարների կոմից հարձակման են ենթարկվել ռուսական բանկերի «դուստր» շենքերը և գործարար Ռինատ Ախմետովի գրասենյակը: