Բավ է պառակտվել
30-03-2015 13:43

Կովկասում մուտանտ գառնուկ է ծնվել (տեսանյութ)

Դաղստանի Չիրքեյ գյուղում գանգի արտասովոր տեսքով գառնուկ է ծնվել, որի հետևանքով կենդանու մռութը մարդկային դեմք է հիշեցնում: Տվյալ դեպքի մասին հայտնել է «Միայնակ չեչեն» մականվամբ օգտատերը, ով հրապարակել է արտասովոր կենդանու մասին տեսանյութը YouТube-ում: Կադրերում երևում է, որ կենդանու մռութը պատված է բրդով: Գառնուկը մայում է և ինքնուրույն ոտքի է կանգնում: Գառնուկը շոկի մեջ է գցել անասնաբուժներին: Ըստ վարկածներից մեկի՝ նրա մայրը սննդի հետ չափից ավել վիտամին Ա է ստացել: Սակայն որոշ լրատվամիջոցներ և օգտատերեր նկատել են, որ տվյալ դեպքում տարօրինակ էակի ծնունդը պայմանավորված է այսպես կոչված տելեգոնիայով: Նշենք, որ «մարդկային դեմքով» այծերի, ոչխարների և այլ կենդանիների ծնունդը հազվադեպ տեղի չի ունենում: Որպես կանոն այսպիսի անոմալիաներում մեղադրում են վիտամին Ա-ն, իսկ մուտանտ պտուղների զգալի մասը մահանում է անմիջապես ծնվելուց հետո: