Բավ է պառակտվել
04-06-2016 14:45

Ուիթնի Հյուսթոնի մրցանակներն ու հագուստները վաճառվելու են

Ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի ամենահեղինակավոր մրցանակները, բեմական հագուստները և անձնական իրերը ներկայացվելու են հունիսի 24-25-ին Լոս Անջելեսում կայանալիք աճուրդում:  Վաճառքի է ներկայացվելու մոտ 100 լոտ: Հավաքածուում կա նաև երգչուհու 1985 թվականի ամերիկյան անձնագիրը, որը գնահատվում է 2,4 հազար դոլար: 6 անգամ «Գրեմմի» մրցանակի արժանացած ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է 2012 թվականին Լոս Անջելեում: 48-ամյա երգչուհուն մահացած գտել էին հյուրանոցային սենյակի լոգարանում: Հետաքննության տվյալներով, նա մահացել է սրտի սուր անբավարարությունից՝ թմրադեղեր օգտագործելուց հետո: Հյուսթոնը թողել էր 115 միլիոն դոլար ժառանգություն: