Բավ է պառակտվել
05-03-2015 10:54

ԱՄՆ դեսպանը Հարավային Կորեայում հարձակման է ենթարկվել

Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան Մարկ Լիփերթը այսօր Սեուլում վնասվածքներ է ստացել զինված տղամարդու հարձակման հետևանքով: Պատահարտը տեղի է ունեցել, երբ Լիփերթը գնում էր դասախոսության: Սրիչով զինված տղամարդը հարձակվել է դեսպանի վրա՝ բղավելով «Հարավային և Հյուսիսային Կորեան պետք է միավորվեն»: Լիփերթին տեղափոխել են հիվանդանոց: Հեռարձակված կադրերում դեսպանի դեմքին և ձեռքերին արյուն կա: Միևնույն ժամանակ հաղորդվել է, որ ստացված վնասվածքները նրա կյանքի համար վտանգ չեն ներկայացնում: Հանցագործը ձերբակալվել է, սակայն նրա անձի և կատարած հանցագործության պատճառների մասին չի հաղորդվել: Հայտնի է միայն չարագործի ազգանունը՝ Քիմ: 42-ամյա Լիփերթը, ով տևական ժամանակ բնակվում էր Սեուլում, Հարավային Կորեայում ԱՄՆ դեսպան է նշանակվել 2014 թվականին: Նախկինում նա զբաղեցրել է Ասիայի հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնը: