Բավ է պառակտվել
12-02-2014 13:52

Մահմեդականների մի խումբ կոչ է արել աղոթել, որպեսզի Սոչիի Օլիմպիադայի ընթացքում երկրաշարժ լինի

Ծայրահեղական մահմեդականների մի խումբ, «ռուս անհավատների» դեմ պայքարի ժամանակ զոհված մահմեդականների վրեժը լուծելու համար, կոչ է արել աղոթել, որպեսզի Սոչիի Օլիմպիադայի ընթացքում երկրաշարժ լինի: Նման հայտարարությամբ հանդես է եկել «Կովկասյան էմիրաթի» մարզային մասնաճյուղը, որի գլխավոր նպատակը ռուսական Հյուսիսային Կովկասի տարածքում իսլամական պետություն ստեղծելն է: Ըստ համացանցում տարածված հայտարաության՝ Սոչիի օլիմպիադան՝ «անաստվածների և հեթանոսների խաղեր» են, դրա կազմակերպիչներիը՝ «խոզեր»: Ըստ ուղերձի հեղինակների` դա հավասարազոր է «սատանայական պարերի»` ռուսական բանակի դեմ պայքարած մահմեդականների գերեզմանների վրա: Անցյալ տարի «Կովկասյան էմիրաթի» առաջնորդներից Դոկու Ումարովը իր հետևորդներին կոչ էր արել տապալել Օլմպիադան: