Բավ է պառակտվել
28-09-2016 16:58

Հիջաբով մուսուլման կինն առաջին անգամ նկարահանվել է Playboy-ի համար (լուսանկարներ)

22-ամյա մուսուլման լրագրողուհի Նուր Թագոուրին Playboy պարբերականի համար լուսանկարվել է հիջաբով:

Նա նշել է, որ երջանիկ է հանրահայտ ամսագրի էջերին հայտնված հիջաբով առաջին աղջիկը լինելու համար: Պարբերականի լրագրողուհու լուսանկարներով համարը լույս կտեսնի հոկտեմբերին: 

«Ահա եւ նա: Պատիվ ունեմ ձեզ ասելու, որ Playboy-ն ինձ դարձրել է Renegades 2016 շարքի դեմքը»,- լուսանկարն այսպես է մակագրել 22-ամյա աղջիկը: Renegades նախագիծը ներկայացնում է երիտասարդների պատմություններ, որոնք սիրած գործով են զբաղվում՝ «վտանգելով ամեն ինչը եւ նույնիսկ կյանքը»:

Ի դեպ, աղջիկն առաջին մուսուլմանուհին է, որն աշխատում է ԱՄՆ կոմերցիոն հեռուստաալիքի եթերում: