Բավ է պառակտվել
10-01-2014 18:02

Մեծ Բրիտանիայում մուսուլմանների թիվը շուտով կարող է անցնել քրիստոնյաների թվից

Gazeta.ru-ն՝ հղում անելով The Telegraph-ին գրում է, որ Անգլիայում և Ուելսում մինչև 4 տարեկան յուրաքանչյուր տասներորդ երեխա մուսուլման է: Ըստ մարդահամարի տվյալների մինչև հինգ տարեկան տարիքային խմբում մուսուլման երեխաների թիվը գրեթե կրկնակի շատ է: Էսեքսի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Վոասը, որն անցկացրել է հետազոտությունը, հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում մուսուլմանների թիվը շուտով կարող է անցնել քրիստոնյաների թվից: Մարդահամարի տվյալներով՝ Անգլիայում և Ուելսում 2001 թ. մուսուլմանների թիվը 1,6 միլիոն է եղել, կամ ընդհանուր բնակչության 3 տոկոսը: 2011 թ. մուսուլման բնակչությունն աճել է՝ հասնելով 2,7 միլիոնի, կամ բնակչության 4,8 տոկոսի: