Բավ է պառակտվել
12-09-2014 11:40

Մուշում բացվել է Հայերի Միություն

Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Մուշ քաղաքում հայերը միություն են բացել:
Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Մուշում հայերը ստեղծել են Տարոն-Մուշ հայերի փոխօգնության, սոցիալական եւ տուրիզմի միություն:
Նշենք, որ միության գրասենյակը գտնվում է Մուշի Սարայ թաղամասում՝ Մուշի ավտոկայանի դիմաց: Մուշի հայերի միության հանդիսավոր բացմանը մասնակցել են թե Մուշում ապրող, թե Սփյուռքում ապրող մշեցիների ժառանգներ:
Մուշի հայերից Արմեն Գալուստյանը նշել է, թե միության ստեղծման նպատակը ազգերի միջեւ խաղաղություն ապահովելն է:
Մուշի հայերի միության բացմանը մասնակցել են նաեւ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները: