Բավ է պառակտվել
16-06-2015 13:10

Եգիպտոսի նախկին նախագահին ցմահ ազատազրկման են դատապարտել

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին ցմահ ազատազրկման է դատապարտվել՝ լրտեսության համար: 
Բացի այդ, օտարերկրյա ծայրահեղական կազմակերպություններին աջակցելու գործով Մուրսին 25 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Ավելի վաղ Եգիպտոսի դատարանը Մուրսիին մահապատժի էր դատապարտել՝ 2011 թվականի հեղափոխության ընթացքում բանտից «Մուսուլման եղբայրների» փախուստի համար։  Ապրիլի վերջին նախկին նախագահի դեմ փորձել էին մահապատիժ սահմանել Հոսնի Մոբարաքի կառավարման ընթացքում բախումների հետևանքով լրագրողների սպանության դեպքերի առթիվ։ Այդ ժամանակ դատարանն արդարացրել էր Մուրսիին, սակայն 20 տարվա ազատազրկման էր դատապարտել իր քաղաքական հակառակորդների դեմ բռնություն կիրառելու մեղադրանքով։