Բավ է պառակտվել
10-02-2014 09:05

Գրեթե չհանդիպող գունավորմամբ առյուծներ են ծնվել

Ղրիմի Բելոգորսկի մարզում գտնվող «Տայգան» սաֆարի-այգում ծնվել են յուրահատուկ մոխրագույն առյուծներ,  հաղորդում է «Վեստին»: Այս գունավորմամբ կենդանի գրեթե չի հանդիպել վայրի բնության մեջ, ինչպես նաև կենդանաբանական այգիներում: Սաֆարի-այգու տնօրեն Օլեգ Զուբկովը պատմել է, որ դրանք ծնվել են սպիտակ էգ ու կարմիր արու առյուծների զույգավորումից: ՙԷգ առյուծին Ղրիմ են բերել ՀԱՀ-ից, սա բավական հազվադեպ հանդիպող տեսակ է, իսկ առյուծը Սվերդլովսկի կենդանաբանական այգուց է»,- ասել է սաֆարի-այգու տնօրենը: Վերջինիս խոսքով՝ առյուծի ձագերը(բոլոր ձագերն էգ են) իրենց լավ են զգում: «Անվտանգության նկատառումներից ելնելով վանդակից ձագերին իմ տուն են տարել, նրանց ձեռքով են կերակրում: Սակայն երբ մի փոքր մեծանան, կվերադառնան իրենց սովորական ապրելակերպին»,- ասել է այգու տնօրենը: